ՄԱՄՈՒԼ.ամ
10
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 492.30, EUR 583.77, RUB 6.76, GBP 686.02
+22 °C, +21 °C ... +36 °C Վաղը`+36 °C
«Մեզ առաջնագիծ էին տարել առանց զրահաբաճկոնի և սաղավարտի, բառացիորեն՝ մատաղ անելու». Կարեն Վարդանյան
02:10, 18.06.2021
3132 | 0

Կարատեի ազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմը սկսվեց սեպտեմբերի 27-ին, և ես նույն օրը ներկայացա զինկոմիսարիատ, հաջորդ օրը արդեն առաջնագծում էի և մինչև պատերազմի ավարտը ոչ մի օր հենակետս չեմ լքել՝ չհաշված այն հանգամանքը, որ սկզբից մեզ առաջնագիծ էին տարել առանց զրահաբաճկոնի և սաղավարտի, կարծես թե բառացիորեն՝ մատաղ անելու: Նոյեմբերի 10-ին պատերազմն ավարտվեց, 11-ին վերադարձա տուն իմ միջոցներով, նույնիսկ փոխադրամիջոց չտրամադրեցին: Վերադարձա և ներկայացա զինկոմիսարիատ, ասացին, որ մեկ շաբաթից ինձ կզանգեն կկանչեն և իմ սպայական տոմսում կկատարեն համապատասխան նշումներ, որ ես պատերազմի մասնակից եմ և հետագայում կկարողանամ օգտվել հասանելիք արտոնություններից: Անցել է արդեն 7 ամիս, դեռ չեն էլ զանգել, կարելի է ասել՝ իմ նման շատերի գոյության մասին ուղղակի մոռացել են: Ինչո՞ւ, որովհետև ողջ ե՞նք մնացել, պիտի զոհվեի՞նք, որ գնահատվեինք: Չնայած ինչի՞ց եմ խոսում, նույնիսկ զոհվածները չեն գնահատվում, բոլորս էլ տեսանք, թե ինչպես են տղաների մարմինները 7 ամիս պարկերում պահել թաքցրել: Սա է այս իշխանության գործելաոճը, սա է սրանց նկարագիրը, ինձ այլ փաստարկներ պետք էլ չեն, ինձ իմ աչքի տեսածը, ապրածը հերիք է: Մարդ ինչ աստիճանի պետք է ատի սեփական երկիրը և սեփական ազգը, որ ամսի 20-ին ձայն տա սրանց»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր