ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Որ ասում են՝ Արցախը ճանաչենք․ ճանաչելու պատճառով պատերազմ չի սկսվելո՞ւ»․ Նիկոլ Փաշինյան
00:55, 18.06.2021 | mamul.am
4334 | 1

«Եթե չենք ճանաչում Ղարաբաղը՝ էս ի՜նչ բլա-բլա է, էդ ինչի՞ եք զինվոր ուղարկում, էդ ինչի՞ են մարդիկ սպանվում, արդյունքը ո՞րն ա»,- քաղաքական ուժերի հետ նախընտրական բանավեճի ժամանակ՝ անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցին, ասաց «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը։

«Այս նոր խորհրդարանում, հուսով եմ, բոլորովին նոր ուժեր կգան, և այդ 60 տոկոսն ուրիշները կվերցնեն։ Առաջին քայլը այն կլինի և կոգևորի հայ ժողովրդին, որ մենք ճանաչում ենք էն՝ ինչ մնացել է Արցախից՝ ԼՂԻՄ-ի պատմական տարածքով»,- ասաց Բագրատյանը

Արձագանքելով՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ 44-օրյա պատերազմից հետո ընդդիմությունն իրեն մեղադրում է այն բանի համար, որ ինքն ասել է՝ «Արցախը Հայաստան է և վերջ», ինչի պատճառով էլ պատերազմ է սկսվել։ «Եթե, իրենց տրամաբանությամբ, այդ նախադասության պատճառով պատերազմ է սկսվել, ապա ի՞նչ կլիներ, բա Արցախը ճանաչելու պարագայում պատերազմ չէ՞ր սկսվի։ Հիմա, որ ասում են՝ Արցախը ճանաչենք, ճանաչելու պատճառով պատերազմ չի սկսվելո՞ւ։ Ինձ համար ակնհայտ է, որ սա հստակ պատերազմին տանող դիրքորոշում է»,- կարծիք հայտնեց Փաշինյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր