«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ողջ օրն ահազանգեր էինք ստանում, որ Նիկոլ Փաշինյանի հորդորով պետական ծառայողներին հրահանգվել է պարտադիր ներկա գտնվել Հանրապետության հրապարակի հանրահավաքին։ Իշխանական ողջ ռեսուրսը գործի էր դրվել՝ մարդաքանակ ապահովելու համար. մարզպետարանների, դպրոցների, բուժհաստատությունների, պետական այլ հիմնարկների աշխատակիցներին խստիվ հրահանգել էին՝ ներկայանալ վարչապետի հավաքին՝ սպառնալով աշխատանքից ազատել: Ի դեպ, այսօր «Գելափը» վերջին հարցման արդյունքներն է հրապարակելու, ըստ որի՝ ՔՊ-ն ունի 25-28 տոկոս ձայն, Քոչարյանի դաշինքը՝ 24-26»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |