ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 406.22, EUR 397.24, RUB 7.09, GBP 455.25
+15 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+30 °C
Սասուն Միքայելյանը հրազդանցիներին զգուշացրել է՝ ով Նիկոլին ընտրի, վատ է լինելու իր համար. «Իրավունք»
09:15, 18.06.2021 | mamul.am
4441 | 1

«Իրավունք» թերթը գրում է. «Մեզ հասած շշուկների համաձայն՝ ԱԺ իմքայլական պատ­գամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հրազդանցիներին շատ կոշտ զգուշացրել է, որ ով Նիկոլին ընտրի, վատ է լինելու իր համար:

Ի դեպ, նշենք, որ տևական ժամանակ է, ինչ լու­րեր էին շրջանառվում, թե Ս. Միքայելյանը սատարում է «Հանրապետություն» կու­սակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանին, որն իբրև պետք է իր ձայներով աջակցեր իշխող «Քաղաքացիական պայմանագրին», որպեսզի կոալիցիա կազմեր և ձևավորեր խորհրդարանա­կան մեծամասնություն:

Սակայն, նա­խընտրական քարոզարշավը ցույց տվեց, որ Արամ Զավենիչին նույնիսկ տանեցի­ները միաձայն չեն ընտրելու: Փոխվել է նաև Սասուն Միքայելյանի ծրագրերը, ինչպես մեր օրերի առանցքային ընդդի­մադիր գործիչները, այնպես էլ իշխանա­կան պատգամավոր Միքայելյանը նեղ շրջապատում ասում է՝ բացի Նիկոլից, ում ուզում եք ընտրեք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր