ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ծառուկյանն ամբողջովին Նիկոլի տիրապետության տակ է». Հրանտ Բագրատյան
10:30, 18.06.2021 | mamul.am
4900 | 1

«Գագիկ Ծառուկյանն ամբողջովին գտնվում է Նիկոլ Փաշինյանի տիրապետության տակ»,- «168 ժամ»-ի եթերում հայտարարել է «Ազատություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքով՝ Փաշինյանի և Ծառուկյանի միջև հարմար օղակ է ՔՊ-ով պատգամավորի թեկնածու առաջադրված Խաչատուր Սուքիասյանը:

«Գագիկ Ծառուկյանը ջոկեր ա, ինքը քաղաքական գործիչ չի, ինքը որևէ սկզբունք չունի: Նիկոլ Փաշինյանը, տալով Ծառուկյանին բիզնեսում արտոնություններ, ամբողջովին գնել է նրան: Սրանք քաղաքական պայմանավորվածություններ են»,- ասել է նա:

Դիտարկմանը, թե այնուամենայնիվ, Ծառուկյանը հայտարարել է, որ չի սատարելու Փաշինյանին, նախկին վարչապետը նշել է. «Մենք սովոր ենք արդեն, Ծառուկյանն ինչ ասես, որ չի ասում, հետո անում ա 180 աստիճան հակառակը»:

«Ծառուկյանն ամբողջովին Նիկոլի տիրապետության տակ է». Հրանտ Բագրատյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր