ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել նաև Սամվել Կարապետյանի և Դավիթ Գալստյանի նկատմամբ
12:00, 18.06.2021 | mamul.am
7879 | 2

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանի, ինչպես նաև «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի և Royalsys Engineering ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանի նկատմամբ, ասվում է այդ երկրի գլխավոր դատախազությունը հայտարարության մեջ:
Նշվում է, որ «Սամվել Կարապետյանը, Դավիթ Գալստյանը, Արա Աբրահամյանը և այլք, Հայաստանի Հանրապետության զինված ուժերին զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր ու ռազմական տեխնիկա մատակարարելու նպատակով, խախտելով միջազգային բեռնափոխադրումների մասին մաքսային կոնվենցիայի և Եվրոպայում սպառազինությունների սահմանափակման մասին պայմանագրի պահանջները, կազմակերպել են մաքսանենգություն օդային ճանապարհով»։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նշում է նաև, որ «2001-2021 թվականների ընթացքում նշված անձինք խոշոր տրամաչափի մարտական զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր են ուղարկել Հայաստան և այնտեղից Լեռնային Ղարաբաղ»:
«Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է միջազգային հետախուզում»,- ասված է հայտարարության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր