ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Սամուել Սևյանը՝ Տ․ Պետրոսյանի ծննդյան օրվան նվիրված մրցաշարի հաղթող
13:05, 18.06.2021 | mamul.am
1780 | 0

Երեկ, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրվան նվիրված կայծակնային շախմատի մրցաշար։ Մրցաշարին մասնակցում էին 114 շախմատիստ․ մասնակիցների թվում էին ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից, գրոսմայստեր Սամուել Սևյանը, Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, Հայաստանի կանանց հավաքականի անդամ, կանանց գրոսմայստեր Աննա Սարգսյանը։
9 հնարավորից վաստակելով 8 միավոր՝ մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Սամուել Սևյանը։ 7,5 միավորով 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց ՖԻԴԵ-ի վարպես Գևորգ Ալավերդյանը, իսկ միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը 7 միավորով եզրափակեց լավագույն եռյակը։ Մրցաշարում սահմանված էին նաև հատուկ մրցանակներ։ Կանանց պայքարում ուժեղագույնն էր կանանց գրոսմայստեր Աննա Սարգսյանը։ Մինչև 16 տարեկանների պայքարում լավագույն արդյունքը գրանցեց Էմին Օհանյանը, իսկ մինչև 14 տարեկան շախմատիստների մեջ լավագույն արդյունքը ցույց տվեց Էդգար Հայրապետյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր