ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Կրեմլը մանր-մունր ուժերի միջոցով ուզում է փոշիացնել մեր ձայները». ԱԺԲ վարչապետի թեկնածու
12:35, 18.06.2021 | mamul.am
2565 | 1

Ազգային ժողովրդավարական բևեռի վարչապետի թեկնածու Վահե Գասպարյանն ասուլիսի ժամանակ հայտնեց, որ իրենք, ընդհանուր առմամբ, գոհ են քարոզարշավից և նկատել են հասարակության աճող հետաքրքրությունն իրենց ուժի նկատմամբ: «Գաղտնիք չէ, որ մեր ժողովուրդը զզվել է նախկին ռեժիմի բոլոր ներկայացուցիչներից և խորը հիասթափություն է ապրում ներկա ապիկար իշխանություններից ու փնտրում է այլընտրանքային ուժ:

Այս 12 օրերի ընթացքում մեր ժողովրդին փորձում էին թյուրիմացության մեջ գցել՝ ասելով, որ հիմնական պայքարը գնալու է նախկինների և ներկաների միջև, բայց ժողովուրդն այդ ծուղակի մեջ չընկավ: Իսկ հիմա մեր ժողովուրդը հասկանում է, թե ինչ խաղ են փորձում խաղալ մեր գլխին և հասկանում է, որ հիմնական ուժը հենց ԱԺԲ-ն է՝ որպես ազգային ուժերի առաջամարտիկ, իսկ մնացած բոլորը ներկայացնում են Կրեմլի շահերը, և կան մանր-մունր ուժեր, որոնք նպատակ են հետապնդում ընդամենը փոշիացնել ձայները՝ իրենց հռչակելով ազգային»,- ասաց Վահե Գասպարյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր