ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության պայմանները չեն հասունացել»․ Ֆրանսիայի ԱԳ նախարար
13:40, 18.06.2021 | mamul.am
3213 | 0

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը կարծում է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության պայմանները դեռ չեն հասունացել:

«Դրա համար դեռ պայմաններ չեն ստեղծվել»,- ասել է Լե Դրիանը BFMTV հեռուստաալիքի եթերում:

ՆԱՏՕ-ի առաջնորդները հունիսի 14-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում պաշտպանել են Ուկրաինայի և Վրաստանի՝ դաշինքին միանալու իրավունքը, հայտարարել են բարեփոխումները շարունակելու անհրաժեշտության մասին, սակայն չեն նշել այդ երկրների հնարավոր անդամակցության ժամկետները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր