Արցախի ՊԲ նախկին հրամանատար, «Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Սամվել Բաբայանն այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ ընդգծեց, որ քարոզարշավի ընթացքում այնպիսի մթնոլորտ է ստեղծվել, որ տպավորություն է, թե պայքարը միայն երկու ուժի միջև է: Նա հայտնեց, որ իշխանության գալու դեպքում իրենց ուժը պատրաստվում է կարճ ժամկետներում բանակում լուրջ փոփոխություններ իրականացնել: Հարցին, թե խորհրդարանում հայտնվելու դեպքում, ո՞ր ուժերի հետ կկազմեն կոալիցիա, Բաբայանն ասաց. «Ցանկացած ուժի հետ մենք պատրաստ ենք համագործացել, աշխատել, բայց նայած, թե ովքեր են այդ ուժերը և ինչ ծրագրով են առաջնորդվում...: Ցանկացածի հետ համագործակցելու ենք՝ Ռոբերտ Քոչարյանի, Վանեցյանի և մնացածի, սպասեք՝ անցնեն ուժերը, նոր կխոսենք»: |