ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ցանկացածի հետ համագործակցելու ենք՝ Քոչարյանի, Վանեցյանի և մնացածի». Սամվել Բաբայան
13:45, 18.06.2021 | mamul.am
5723 | 1

Արցախի ՊԲ նախկին հրամանատար, «Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Սամվել Բաբայանն այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ ընդգծեց, որ քարոզարշավի ընթացքում այնպիսի մթնոլորտ է ստեղծվել, որ տպավորություն է, թե պայքարը միայն երկու ուժի միջև է:

Նա հայտնեց, որ իշխանության գալու դեպքում իրենց ուժը պատրաստվում է կարճ ժամկետներում բանակում լուրջ փոփոխություններ իրականացնել:

Հարցին, թե խորհրդարանում հայտնվելու դեպքում, ո՞ր ուժերի հետ կկազմեն կոալիցիա, Բաբայանն ասաց. «Ցանկացած ուժի հետ մենք պատրաստ ենք համագործացել, աշխատել, բայց նայած, թե ովքեր են այդ ուժերը և ինչ ծրագրով են առաջնորդվում...: Ցանկացածի հետ համագործակցելու ենք՝ Ռոբերտ Քոչարյանի, Վանեցյանի և մնացածի, սպասեք՝ անցնեն ուժերը, նոր կխոսենք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր