«Ազգային օրակարգ» կուսակցությանցուցակի 1-ին համար Արա Հակոբյանի խոսքով՝ արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը պետք է առաջնորդվի պետական ու ազգային շահերով, իսկ կրթության միջոցով պետք է դաստիարակել մրցունակ հայի, որը հնարավորություն կունենա իր գիտելիքներով մրցակցել միջազգային հարթակներում: «Իրականացվելիք ծրագրերի շրջանակում պիտի կարողանանք, համադրելով մեր շահերը Ռուսաստանի պետական ու ազգային շահերի հետ, ձևավորել նոր օրակարգ»,- ասաց Հակոբյանը: Կուսակցությունը պատրաստ է ընդհանուր շահեր գտնել թե՛ հարևան, թե՛ աշխարհագրական տարբեր բևեռներում գտնվող պետությունների հետ: «Պատերազմից խուսափելու միակ տարբերակը՝ դրան պատրաստվելն է»,- ասում է կուսակցության ղեկավարը՝ հավելելով, որ պետք է արմատական փոփոխություններ իրականացնել բանակաշինության մեջ: |