ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Gallup-ի վերջին հարցման արդյունքները
13:55, 18.06.2021 | mamul.am
17107 | 4

«Գելլափ ինթերնեյշնլ» ասոցիացիան այսօր ներկայացրեց իր վերջին հարցումների տվյալները, ըստ որի՝ այս կիրակի նախատեսվող ընտրություններում «Հայաստան» դաշինքի օգտին կքվեարկի հարցվածների 28,7 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝ 25,2 տոկոսը, «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին՝ 10,8 տոկոսը։

Մանրամասները՝ ներկայացրեց «Գելլափ ինթերնեշնլ» ասոցիացիայի ներկայացուցիչ Արամ Նավասարդյանը:

«Ըստ հարցումների՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կքվեարկի հարցվածների 5,4 տոկոսը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության օգտին՝ 5,2 տոկոսը, Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքին՝ 2,8 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցության օգտին՝ 2,6 տոկոսը, Հայ ազգային կոնգրեսի օգտին՝ 1,5 տոկոսը, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության օգտին՝ 1,2 տոկոսը, 5165 ազգային պահպանողական շարժման օգտին՝ 1,0 տոկոսը, «Հայոց հայրենիք» կուսակցության օգտին՝ 0,8 տոկոսը, Ազգային-ժողովրդավարական բևեռի օգտին՝ 0,7 տոկոսը, Արդար Հայաստան կուսակցության օգտին՝ 0,6 տոկոսը, Ինքնիշխան Հայաստան կուսակցության օգտին՝ 0,4 տոկոսը, այլ՝ 1,1 տոկոսը, հարցմանը հրաժարվել է պատասխանել հարցվածների 5,2 տոկոսը, «ոչ մեկին» պատասխանել է հարցվածների 2,7 տոկոսը, դժվարացել է պատասխանել հարցվածների 4,1 տոկոսը»,- մանրամասնել է Նավասարդյանը։

Հարցին՝ մասնակցելո՞ւ են արտահերթ ընտրություններին, հարցվածների 51,1 տոկոսը պատասխանել է՝ «միանշանակ մասնակցելու եմ», 11,4 տոկոսը՝ «ավելի շուտ մասնակցելու եմ», 13,8 տոկոսը՝ «ավելի շուտ չեմ մասնակցելու», 22,9 տոկոսը՝ «միանշանակ չեմ մասնակցելու», հարցին դժվարացել է պատասխանել է հարցվածերի 0,7 տոկոսը։ «Միանշանակ մասնակցելու եմ» ցուցանիշը որոշակի չափով նվազել է։

Gallup-ի վերջին հարցման արդյունքները
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր