ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Իշխանության հրահանգով ՀԱԿ-ին չթույլատրվեց մասնակցել բանավեճին». Լևոն Զուրաբյան
14:10, 18.06.2021 | mamul.am
4194 | 0

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իրենց ուժին հնարավորություն չի ընձեռվել մասնակցելու երեկ Հանրայինի եթերում տեղի ունեցած եզրափակիչ բանավեճին:

«Որոշվել էր, որ ՀԱԿ-ին այդ բանավեճում պետք է ներկայացնեմ ես: Մենք դրա մասին գրավոր տեղյակ ենք պահել Հանրային հեռուստաընկերությանը և ստացել ենք ինչ-որ անորոշ պատասխան, որ բանավեճին կարող են մասնակցել միայն ցուցակի առաջին համարները: Ըստ էության մեզ մերժեցին: Բնականաբար, սա անընդունելի մոտեցում է, լիովին խախտում է մեր ընտրական իրավունքը: Մենք միանգամից դիմեցինք դատարան: Դատարանն էլ սկզբից մերժեց մեր հայցը՝ ինչ-որ ձևական շարժառիթներով, թե իբր լիազորությունները ճիշտ ձևակերպված չեն, հետո երբ ճիշտ ձևակերպեցինք, նորից ուղարկեցինք, ավելի աբսուրդ վճիռ կայացվեց. իրենք որոշել են, որ այն հայցը, որով մենք ներկայանում ենք դատարան, չի առնչվում մեր ընտրական իրավունքի պաշտպանությանը»,- ասաց Զուրաբյանը՝ հայտարարելով, որ այդ ամբողջ գործընթացը հրահանգել են իշխանությունները:

«Իշխանության հրահանգով ՀԱԿ-ին չթույլատրվեց մասնակցել բանավեճին». Լևոն Զուրաբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր