ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ռուսաստանը կարող է հուլիսից վերսկսել ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ
20:15, 18.06.2021 | mamul.am
3434 | 0

ՌԴ կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբը դիտարկում է հուլիսի 1-ից Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը վերսկսելու հնարավորությունը, գրում է Forbes-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Ստացված տվյալների համաձայն՝ ռուսաստանցիների շրջանում տարածված ներքին առողջարանները ծանրաբեռնված են եղել դեպի Թուրքիա թռիչքների դադարեցումից հետո, ինչի պատճառով կորոնավիրուսային վարակի տարածման տեմպերը կարող են աճել:

«Հաշվի առնելով երկրում հիվանդացության կտրուկ աճն՝ արդեն ավելի անվտանգ է թվում բացել հաղորդակցությունը Թուրքիայի հետ, որտեղ ցուցանիշները կայունացել են»,-պարզաբանել է Forbes-ի աղբյուրը:

Նա նշել է, որ ներկայում քննարկվում է շաբաթական 7 չվերթի հնարավոր բացումը, սակայն հայտնի չէ՝ ավիափոխադրումները կիրականացնեն մի քանի ընկերություններ, թե Միայն «Աէրոֆլոտ»-ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր