«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանն ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի երեկվա հանրահավաքին ներկա գտնվող անձինք ինքնակամ չեն եկել Հանրապետության հրապարակ. «Տասնյակ ահազանգեր ստացել եմ միայն ես: Հրապարակ են բերման ենթարկվել նաև հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող մարդիկ, խոսքը Սևանի հոգեբուժարանի մի շարք հիվանդների մասին է: Սա պարզապես քաղաքական թրաֆիքինգ է: Սա ցույց է տալիս, թե բարոյական ինչ գծեր է հատել այս վիժվածքների խունտան: Անգամ այսքանից հետո հրապարակը լցնել չհաջողվեց: Սա խոսում է այն մասին, որ իշխանության վերջին՝ վարչական ռեսուրսը նույնպես չի աշխատում»,- ասաց նա: |