ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Նիկոլի հանրահավաքին բերման են ենթարկվել նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ». Աշոտյան
14:40, 18.06.2021 | mamul.am
3852 | 5

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանն ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի երեկվա հանրահավաքին ներկա գտնվող անձինք ինքնակամ չեն եկել Հանրապետության հրապարակ. «Տասնյակ ահազանգեր ստացել եմ միայն ես: Հրապարակ են բերման ենթարկվել նաև հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցող մարդիկ, խոսքը Սևանի հոգեբուժարանի մի շարք հիվանդների մասին է: Սա պարզապես քաղաքական թրաֆիքինգ է: Սա ցույց է տալիս, թե բարոյական ինչ գծեր է հատել այս վիժվածքների խունտան: Անգամ այսքանից հետո հրապարակը լցնել չհաջողվեց: Սա խոսում է այն մասին, որ իշխանության վերջին՝ վարչական ռեսուրսը նույնպես չի աշխատում»,- ասաց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր