ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Պահանջում ենք անհապաղ վերացնել Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենի ձերբակալումը». Արամ Վարդևանյան
14:50, 18.06.2021 | mamul.am
1770 | 3

«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը. «Պահանջում ենք քննչական մարմնից և դատախազությունից անհապաղ վերացնել Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենի ձերբակալումը

Քիչ առաջ քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց և հաստատեց զավեշտի հասնող տեղեկությունը, թե իբր Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը խոչընդոտել է հեռացող իշխանության հավաքին մասնակցել ցանկացողին: Նախ, կապ ենք հաստատել Գորիսի մեր գործընկերների հետ և պարզել ենք, որ համատարած իրավապահների ճնշումներ, ինչ-որ ցուցմունքներ կորզելու օպերացիաներ են իրականացվում:

Հերթական անգամ իրավապահները որպես գործիք են օգտագործվում «Հայաստան» դաշինքի դեմ, ինչը կրկին արդյունք չի տալիս:

Իրավական աբսուրդը նրանում է, որ հենց երեկ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակվեցին բազմաթիվ դեպքեր, նույնիսկ փաստեր հունիսի 17-ի հանրահավաքին մարդկանց հարկադրանքի միջոցով մասնակից դարձնելու, աշխատանքից ազատելու, վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ, ընդհուպ մինչև հոգեբուժական հաստատություններից:

Քննչական կոմիտեն որևէ հայտարարությամբ այդ դեպքերով հանդես չի եկել:

Նման վարքագծի արդյունքում պնդում ենք, որ այս ամենը քաղաքական հետապնդում է՝ պայմանավորված ընդդիմադիր հայացքներով, և պահանջում ենք քննչական մարմնից և դատախազությունից անհապաղ վերացնել Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենի ձերբակալումը:

Պահանջում ենք ընդհանրապես դադարեցնել նման ապօրինի ճնշումները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր