ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Արսեն Դավթյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել
14:45, 18.06.2021 | mamul.am
3104 | 3

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, հրապարակել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի և Առողջապահության նախկին նախարարի տեղակալ Արսեն Դավթյանի գործով դատավճիռը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հայտնել է, որ Ռազմիկ Աբրահամյանը դատապարտվել է երեք տարի ժամկետով ազատազրկման, սակայն դատարանը նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով 2 տարի ժամկետով փորձաշրջան, իսկ Արսեն Դավթյանը դատապարտվել է 7 տարի ժամկետով ազատազրկման` առանց գույքի բռնագանձման։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր