Ռուսաստանը Հայաստանին խորհրդարանական արտահերթ ընտրությունների հաջող անցկացում է մաղթում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա տարօրինակ է անվանել այն հարցը, թե արդյո՞ք այս ընտրություններում Մոսկվան աջակցում է որևէ ուժի։ «Անկասկած, մեր մերձավոր դաշնակցին ու գործընկերոջը ցանկանում ենք խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: |