ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Լավրովն ասեկոսե է անվանում, Պեսկովն ասում է՝ հատուկ ուշադրության արժանի հարց է». Հակոբ Բադալյան
01:05, 19.06.2021 | mamul.am
4222 | 2

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մոսկվան արձագանքում է Ադրբեջանում ռազմակայանի վերաբերյալ Էրդողանի հայտարարությանը: Ընդ որում՝ արձագանքը հետաքրքիր է էն առումով, որ ԱԳ նախարար Լավրովը թեման ասեկոսե է անվանում, իսկ Պուտինի խոսնակ Պեսկովն ասում է, որ դա Ռուսաստանից հատուկ ուշադրության արժանի հարց է և իրենք քայլեր կձեռնարկեն իրենց անվտանգության համար:

Կա՞ այս թեմայի վերաբերյալ կարծիքների բախում ՌԴ վերնախավում: Մեղմ ասած, բացառված չէ, ինչը որոշակի առումով, իհարկե, նաև նորմալ է, բայց հետաքրքիր է, որ ստանում է արտաքին դրսևորում, կամ տալիս այդպիսի դիտարկման առիթ:

Եթե Լավրովի «ասեկոսեն» ունի իմաստ, որ թեման պետք է փակել ու էլ չշարունակել, ապա սա կարող ենք ողջունել:

Ինչու ողջունել, որովհետև թեման բաց պահել, նշանակում է անել առևտուր, ինչի համար էլ Էրդողանը բացել է այն: Ու էստեղ ահա, Պեսկովին արժե ասել՝ մի արեք, ի սեր Աստծո մի արեք ոչ մի քայլ ձեր անվտանգության համար, թողեք թող բացեն ռազմակայան, եթե ուզում են, որովհետև ավելի լավ է դուք հանձնեք Ադրբեջանը կամ պարտվեք Ադրբեջանում՝ մեկ է էսպես, թե էնպես պարտված եք, քան հերթական անգամ Հայաստանի ու Արցախի պարտություն պլանավորեք՝ թուրքերի հետ ձեր հարցերը լուծելու համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր