ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված անձը
17:20, 18.06.2021 | mamul.am
5127 | 0

Ընտրությունների վերահսկման կոմիտեի հաղորդագրությունը. «Ընտրությունների վերահսկման կոմիտեն տեղեկություն է ստացել այն մասին, որ շրջանցելով Ընտրական օրենսգրքի հստակ պահանջը՝ ձերբակալվել է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված անձ։ Առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության՝ դա հնարավոր էր կատարել միմիայն, եթե այդ անձը բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո:

Տվյալ դեպքում ձերբակալումը տեղի է ունեցել այդ անձի բնակարանում մի քանի ժամ տևած խուզարկությունից հետո: Այսինքն՝ ակնհայտ է, որ խոսք լինել չի կարող հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո բռնված լինելու մասին:

Նման ձերբակալումն ակնհայտ ապօրինի է, իսկ այդ ձերբակալումն իրականացրած անձն ակնհայտ անեցել է իր պաշտոնեական լիազորությունները: Նշենք, որ ձերբակալումն իրականացրած պաշտոնատար անձի այդ արարքը ենթակա է քրեական պատասխանատվության ՀՀ քր.օր-ի 309-րդ հոդվածով:

Ընտրությունների վերահսկման կոմիտեն ակնկալում է դատախազության հրատապ արձագանքն իրավունքի խախտումը վերացնելու, ինչպես նաև նշված պաշտոնատար անձին պատասխանատվության ենթարկելու հարցում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր