ՄԱՄՈՒԼ.ամ
10
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 484.36, EUR 575.08, RUB 6.62, GBP 675.63
+28 °C, +18 °C ... +28 °C Վաղը`+31 °C
«Նրանք կան՝ կուշտ և անվտանգ վանդակ ընտրողները․ վանդակը լինելու է, կուշտն ու անվտանգը՝ ոչ»․ Հ․ Խուրշուդյան
21:05, 18.06.2021
4342 | 2

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը գրել է. «Նրանք կան, նրանք մեր կողքին են՝ կուշտ և անվտանգ վանդակ ընտրողները։ Չհասկանալով, որ վանդակը լինելու է, սակայն այդ վանդակում կուշտն ու անվտանգը՝ այլևս ոչ։
Վստահ եմ, որ նրանք մեծամասնություն չեն։ Նաև շատ չեմ անհանգստանում այսօրվա «քոչարյանական հրապարակից», քանի որ գիտեմ, թե այդ «կուշտ»-ի կարոտների մեծ մասին քանի օրվա կուշտ լինելու գումարով են բերել հասցրել Երևանի կենտրոն։ Արցախից բերվողների մի ավտոբուս անգամ վթարվել է, կան վիրավորներ։
Վաղը չէ մյուս օրը Հայաստանի քաղաքացին իր խոսքը կասի։ Հավատում եմ, որ նա ընտրելու է ազատությունը և ինքնիշխանությունը։ Որ նա մերժելու է Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը, պապլավոկն ու գանձագողությունը, ռուսական գաղութ դառնալը և իզգոյացումը։
Հ․Գ․ «Հայասպան» դաշինքի անգամ գույներն են օտար եռագույնի մեջ՝ կարմիր, կապույտ, սպիտակ... Այս գույներին մեկ էլ թուրքական մեղեդիներն են պակասում՝ Հայաստանի համար ռուս-թուրքական ապագայի վտանգը գուժելու համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր