ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 484.93, EUR 571.39, RUB 6.68, GBP 668.43
+18 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
««Հայաստան» դաշինքը, որ գա իշխանության, չեղարկելո՞ւ է այդ փաստաթուղթը»․ լրագրողը՝ Սեյրան Օհանյանին
21:15, 18.06.2021
5462 | 0

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելու համար Նիկոլ Փաշինյանին անվանում են «դավաճան», «կապիտուլյանտ», այսինքն՝ «Հայաստան» դաշինքը, որ գա իշխանության, չեղարկելո՞ւ է այդ փաստաթուղթ․ լրագրողի այս հարցին «Հայաստան» դաշինքի անդամ, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց․ «Այդ փաստաթուղթն արդեն ստորագրված է։ Հիմա այդ ամենը չեղարկել՝ նշանակում է չգնահատել իրադրությունը։ «Հայաստան» դաշինքն իր ղեկավարի գլխավորությամբ կքննարկի, կգնահատի ստեղծված իրադրությունը, որից հետո համապատասխան որոշում կընդունի»,- ասաց Օհանյանը։

««Հայաստան» դաշինքը, որ գա իշխանության, չեղարկելո՞ւ է այդ փաստաթուղթը»․ լրագրողը՝ Սեյրան Օհանյանին
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր