ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Մարդիկ ասում են՝ դուք անընդհատ պայքարի մեջ եք Քոչարյանի, Սարգսյանի հետ»․ Ղազարյանը՝ Փաշինյանին
22:35, 18.06.2021 | mamul.am
6085 | 1

«Մարդիկ ասում են՝ դուք անընդհատ պայքարի մեջ եք՝ Քոչարյանի, Սարգսյանի հետ»,- դիմելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին՝ ասաց Պետրոս Ղազարյանը։
«Մենք ոչ մի անձի դեմ պայքարի մեջ չենք։ 2018 թվականին, երբ որ հեղափոխություն տեղի ունեցավ, հիմնական պատճառը և պահանջը եղել են համակարգային փոփոխությունները, և այն, ինչ դուք անվանում եք պայքար, դրանք համակարգային փոփոխություններ են»,- պատասխանեց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ երեսուն տարվա ընթացքում պետական ինստիտուտները չեն կայացել։

«Պետական ինստիտուտների արյունատար համակարգի դերը կատարել է կոռուպցիան, որը շատ մեծ ռեսուրսներ է վերցրել երկրից, ժողովրդից և դրանք ներդրվել են ընտրություններում վերարտադրվելու համար»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ սա պայքար է կառուցող և կեղեքող համակարգի միջև։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր