ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Պետք է հասկանալ՝ անվտանգային միջավայրի խաթարումը ե՞րբ և ինչպե՞ս է տեղի ունեցել»․ Նիկոլ Փաշինյան
23:05, 18.06.2021 | mamul.am
3053 | 1

«Ձեր ընդդիմախոսներն ասում են, որ ձեր իշխանությունը ամենամեծ հարվածի տակ դրեց անվտանգային միջավայրը, և եթե չկա անվտանգային միջավայր ոչ մի լավ բան չի աշխատի։ Այսինքն՝ եթե մնում եք դուք իշխանության, ապա այդ անվտանգային միջավայրը երբեք չի փոխվի»,- հարցազրույցի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ ասաց հաղորդավար Պետրոս Ղազարյանը։

«Գիտե՞ք, շատ ճիշտ են ասում, օրինակ, որ եթե անվտանգային միջավայր չլինի՝ ոչ մի բան չի զարգանա, բայց խնդիրը հետևյալն է՝ իսկ այդ անվտանգային միջավայրի խաթարումը ե՞րբ և ինչպե՞ս է տեղի ունեցել։ Դա չի կարող ուղղակի մի օրում տեղի ունենալ։ Որպեսզի այդ պրոցեսը հասկանանք, պետք է պատկերացնենք այն փուլերը, որոնցով զարգացել է Ղարաբաղի հարցը»։

Ղազարյանի դիտարկմանը, թե նախկինների մասին գիտենք, այս պահին պատասխանատուն վարչապետի պաշտոնակատարն է, ուստի ինչպե՞ս պետք է այդ հարցը լուծի, Փաշինյանը պատասխանեց․ «Առաջինը՝ մեր միջազգային քաղաքականությամբ և միջազգային դիվանագիտությամբ։ Միջազգային հարաբերությունների զսպող մեխանիզմները պետք է աշխատեն։ Առաջին հերթին հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների խորացմամբ, և երկրորդ՝ ՀԱՊԿ-ի մեխանիզմների կատարելագործմամբ, երրորդը՝ ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահությամբ վերաներգրավմամբ մեր տարածաշրջանի անվտանգային գործերին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր