Առաջիկա 5 օրերին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում, Վայոց Ձորի նախալեռներում, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում` Հունիսի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում Երևան քաղաքում՝ Հունիսի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Եղանակը Երևանում Երևան քաղաքի հունիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան` 34.00C (1989 թ.) Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ: |