ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
«Որոշել էինք լռության օր պահպանել, բայց դատախազությունը հանդես եկավ հայտարարությամբ». Արամ Վարդևանյան
09:50, 19.06.2021 | mamul.am
9127 | 0

Արմեն Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկանում եմ տեղեկացնել, որ պրոֆեսոր Չարչյանի ակնհայտ ապօրինի ձերբակալման դեմ մեր բողոքը մակագրվել է Ավան նստավայրի դատավոր Մանվել Շահվերդյանին: Լրացուցիչ կտեղեկացնենք նիստի ժամի մասին:
Ի դեպ որոշել էինք լռության օր պահպանել, բայց հեռացող իշխանության ոչ մի ապօրինություն չնկատած դատախազությունը հանդես եկավ հայտարարությամբ: Պարզապես տեղեկացնեմ, որ Դատախազության ու ՀՔԾ-ի համար տելեգրամյան իշխանական ալիքը պրոֆեսորի ձերբակալելու ՄԻԱԿ հիմքն է: Լուրջ ենք ասում` տելեգրամյան ալիք...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր