ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+20 °C
44-օրյա պատերազմի հերոսներին նվիրված միջոցառում՝ Տնտեսագիտականում
12:15, 19.06.2021 | mamul.am
2690 | 1

Տնտեսագիտական համալսարանում բեմադրվել է թատերագիր Անահիտ Աղասարյանի և դերասանուհի-բեմադրիչ Տաթևիկ Ղափլանյանի «Իմ անուշ տղա» պիեսը՝ նվիրված 44-օրյա պատերազմի հերոսներին։

ՀՊՏՀ ռեկտորի խորհրդական, դոցենտ Լիլիթ Դադայանը, անդրադառնալով բեմադրության մտահղացմանն ու իրագործմանը, նշել է. «Տարիներ առաջ եմ դիտել Տաթևիկ Ղափլանյանի բեմադրած «Իմ անուշ տղա»-ն՝ նվիրված նրա որդու հիշատակին: Հուզիչ էր, ազդեցիկ, լուսավոր և մինչև հոգու խորքը ցնցող: 44-օրյա պատերազմում ՀՊՏՀ-ն կորցրեց իր 28 ուսանողներին: Տղաների հիշատակին նվիրված միջոցառումների շարքում առաջին մտահղացումս այդ ներկայացումը կյանքի կոչելն էր: Բեմադրությունը որդուն կորցրած մոր տառապանքների, հերոսացումի ու լավատեսության մասին է: Հույս ունեմ՝ պատերազմի արհավիրքով անցած մեր որդեկորույս մայրերի հոգիներում այն ապրելու ցանկություն կառաջացնի»:

Ներկայացումն ավարտվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների լուսանկարների ցուցադրումով և նրանց հերոսացման արժևորմամբ:

«Իմ անուշ տղա» պիեսը՝ Տնտեսագիտականի բեմում
«Իմ անուշ տղա» պիեսը՝ Տնտեսագիտականի բեմում
«Իմ անուշ տղա» պիեսը՝ Տնտեսագիտականի բեմում
«Իմ անուշ տղա» պիեսը՝ Տնտեսագիտականի բեմում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր