ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Ապարանի ջրամբարից տղամարդու դի է դուրս բերվել
14:40, 19.06.2021 | mamul.am
3395 | 0

Հունիսի 17-ին՝ ժամը 15։50-ի սահմաններում, ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որ Ապարանի ջրամբարի հարակից տարածքում գտնվող «Պողոս-Պետրոս» չգործող եկեղեցու մոտ գտնվող ջրամբարում քաղաքացի է ջրահեղձ եղել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,

ԱԻն ջրասուզակը ջրամբարից դուրս է բերել Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Էդիկ Ս-ի դին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա իր ընկերոջ՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 34-ամյա Շարո Հ-ի հետ այցելել են Ապարանի ջրամբար, որտեղ Էդիկ Շ-նի հետ միասին օղի են օգտագործել, ինչից հետո վերջինս լողանալու նպատակով մտել է ջուրը և ջրահեղձ է եղել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր