ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի աշխատակազմը հայտարարություն է տարածել
16:40, 19.06.2021 | mamul.am
10310 | 5

«Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի աշխատակազմի հայտարարությունը
«Հարգելի հայրենակիցներ, «Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի ամբողջ անձնակազմն իր վճռական անհամաձայնությունն է հայտնում Հայրենիքի նվիրյալ զավակ, վաստակաշատ բժիշկ և սերունդների կրթած ուսուցիչ, վաստակաշատ գիտնական և մեր սիրելի տնօրեն պերֆեսոր Արմեն Չարչյանի ձերբակալությանը:
Անթույլատրելի ենք համարում իրավապահ համակարգի նման վերաբերմունքը մի մարդու նկատմամբ, ով Արցախյան առաջին պատերազմի տարիներին, 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում և առայսօր գիշերուզօր աշխատել, վիրահատել ու փրկել է մեր վիրավոր զինվորներին, ով անձամբ կազմակերպել և համակարգել է «Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի բժշկական բրիգադների անխափան աշխատանքը Արցախի և Հայաստանի հոսպիտալներում:
Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին և բացառել իրենց քաղաքացիական դիրքորոշման համար մարդկանց հետապնդմանը միտված որևէ անօրինական վարքագիծ:
Մենք այսօր լինելու ենք Ավան-Նոր Նորքի առաջին ատյանի դատարանի շենքի դիմաց՝ աջակցելու մեր սիրելի տնօրենին, և կոչ ենք անում բոլոր այն մարդկանց, ովքեր պատրաստ են պայքարելու այս անարդարության դեմ, միանալ մեզ:
«Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի աշխատակազմ

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր