ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Պուտինը խոսում է այն մասին, որ Ռուսաստանը հայտնվում է ժողովրդագրական փոսում»․ Հակոբ Բադալյան
20:10, 19.06.2021 | mamul.am
3032 | 1

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Եդինայա Ռոսիայի» համագումարում Պուտինը խոսում է այն մասին, որ Ռուսաստանը հայտնվում է ժողովրդագրական փոսում: Դա թույլ չտալու համար նա խոսում է տնտեսական քայլերի, ռեգիոնների զարգացման և այլնի մասին: Հասկանալի է, որ դա հեքիաթ է, Ռուսաստանի այսօրվա համակարգն ի վիճակի չէ զարգացման: Բայց այստեղ խնդիրն այլ է, վտանգը այլ է: Ռուսաստանի համար ժողովրդագրական փոսը պարզապես բնակչության թվաքանակի նվազման կամ ոչ բավարար աճի խնդիրը չէ, այլ հենց ռուսների տեսակարար կշռի հարաբերակցության խնդիրը: Վիճակագրության չեմ տիրապետում, բայց, կարծում եմ, Ռուսաստանում միտումն այնպիսին է, որ բնակչության շրջանում ավելի արագ աճելու է մահմեդական սեգմենտը:
Ա՛յ դա է դեմոգրաֆիական փոսը, երբ Ռուսաստանում ռուս բնակչությունը լինելու է «փոսում», եթե արդեն փոսում չէ:
2020-ի փետրվարին Էրդողանի խորհրդականը հայտարարեց, որ Ռուսաստանից չեն վախենում և կքանդեն ներսից՝ 25 միլիոն մահմեդականով: Ռուսաստանի ներսից ծպտուն իսկ չելավ, կես բառ չհնչեց, թե՝ դուք ով եք, որ մեզ ներսից քանդեք: Որովհետեւ գիտեն՝ կքանդեն:
Մեր անվտանգային համակարգի մասին խոսելիս, եթե Ռուսաստանի ժողովրդագրական այս փոսի մասին չխոսենք, ապա գոնե մտածենք, պարտադիր մտածենք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր