ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
««Պատիվ ունեմ» դաշինքի քվեաթերթիկի վրա միտումնավոր նշումներ են արվել՝ դրանք անվավեր ճանաչելու նպատակով». Սոս Հակոբյան
21:00, 19.06.2021 | mamul.am
3361 | 1

«Պատիվ ունեմ» դաշինքի նեկայացուցիչ Սոս Հակոբյանն այսօր հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իրենց դաշինքի քվեաթերթիկի վրա միտումնավոր չնախատեսված նշումներ են արվել՝ քվեարկությունից հետո անվավեր ճանաչելու նպատակով:

«Մի շարք տեղամասերում մեր դաշինքի քվեաթերթիկների վրա կան կապույտ գույնի նշումներ, ինչ-որ տեխնիկական խոտաններ են՝ ներքին տեսքով: Որոշ ընտրական տեղամասերում դրանց թիվը հասնում է մինչև 300-ի»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ այս հանգամանքի վրա իրենք հրավիրում են ԿԸՀ-ի ուշադրությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր