ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ինչին ուշադրություն դարձնել վաղը ընտրատեղամասում». Անժելա Էլիբեգովա
23:25, 19.06.2021 | mamul.am
4555 | 0

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչին ուշադրություն դարձնել վաղը ընտրատեղամասում՝
*Ստուգեք, որ ձեզ տան բոլոր քվեաթերթիկները, փաթեթը կազմեն ձեր աչքի առաջ, այլ ոչ նախապես և ճիշտ հերթականությամբ լինեն քվեաթերթիկները։
*Ստուգեք, որ ձեր նախընտրած կուսակցության կամ դաշինքի քվեաթերթիկի կամ ձեր ծրարի վրա որևէ կողմնակի նշում չլինի գրիչով, մատիտով, թանաքով, շրթներկով և այլն։ Նման բան հայտնաբերելու դեպքում պահանջեք նորը և հետևեք, որ հները ուտիլիզացվեն։
*Մի ծալեք ձեր քվեաթերթիկը ծրարի մեջ դնելուց։ Ուշադիր եղեք, որ չվնասվի։ Եթե քվեարկելուց վնասել եք թերթիկը, հանձնաժողովի նախագահը այն մարում է և ստանում եք նոր փաթեթ։
*Ձեր քվեաթերթիկի վրա պետք է պարտադիր կպցնեն ակցիզ արկղի մեջ գցելուց առաջ։
*Չօգտագործված քվեաթերթիկները նետում եք համապատասխան արկղը, կարող եք նախապես դրանք պատռել։ Դուրս հանել այդ քվեաթերթիկները ընտրատեղամասից չի կարելի։
*Եթե ունեք օգնության կարիք ընտրողների մատյանը ստորագրելուց, կարող եք խնդրել օգնություն կողմնակի անձանցից, բացի հանձնաժողովի անդամներից։ Քվեարկելուց ձեզ կարող է օգնել կարիք եղած դեպքում այլ քվեարկող, չեզոք անձ։ Ուշադիր եղեք, որ չուղղորդի ձեզ։
*Եթե նկատում եք խախտումներ, ապա դիմեք նաև դիտորդական առաքելություն իրականացնող անձանց տեղում կամ առցանց։ Կարող եք գրել նաև ինձ, ես կապի մեջ կլինեմ։
*Ինչ խախտումներ կարող է նկատեք։
- Այլ անձի փոխարեն ստորագրություն,
- Ընտրացուցակում ձեր բնակարանում գրանցված անհայտ կողմնակի անձինք և այլ անճշտություններ,
- Միտումնավոր վնասված քվեաթերթիկներ,
- Քվեարկության ուղղորդում հանձնաժողովի անդամի կամ այլ ընտրողի կողմից,
-Քվեարկության գաղտնիության խախտում,
- Պետական մեքենայով քվեարկողների տեղափոխում
և այլն
Եղեք զգոն։ Անպայման գնացեք քվեարկելու և տեր կանգնեք ձեր ձայնին։ Հաջողություն վաղը բոլորիս»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր