ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Հայաստանն ու հայ ժողովրդին կարող է փրկել միայն հրաշքը». Հայկ Մարտիրոսյան
22:50, 21.06.2021 | mamul.am
4308 | 6

ԱԺԲ անդամ, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ մենք ասում էինք, որ ընտրություններ չի կարելի անցկացնել, որ դրանք նոր լեգիտիմության շղարշ են տալու Հայաստանի թրքական ռեժիմին, մեզ մեղադրում էին կապիտուլյանտին իշխանության թողնելու գաղտնի ցանկության մեջ:

Մենք գիտեինք, որ այս ընտրությունների արդյունքում ոչ միայն ներկայի դավաճաններն են վերարտադրվելու, այլև նախկինի դավաճանները նոր կյանք են ստանալու:

Մենք գտնում էինք, որ ճիշտը ժողովրդի ուժով կապիտուլյանտին հեռացնելն ու անցումային մաքուր կառավարություն կազմելն է:

Պարզվեց, որ ոչ միայն հայ ժողովուրդը մարդկության պատմության մեջ առաջին անգամ չհեռացրեց և չպատժեց իր երկիրը թշնամուն սիրով հանձնած դավաճաններին, այլև համաշխարհային պատմության մեջ դարձավ առաջին ազգն ու պետությունը, որ պարտված, կապիտուլյացիա ստորագրած և դեռ առավել սարսափելի փաստաթուղթ ստորագրելիք ռեժիմին օժտեց նոր իշխանությամբ և վստահության քվե տվեց` սեփական երկիրն ավելի ու առհավետ վաճառելու համար:

Մյուս կողմից հայ ժողովուրդը դարձավ առաջինը, որ քվեարկեց ոչ թե գաղութի կարգավիճակից ազատվելու, այլ այն լիակատար ստրկության վերածելու համար:

Այլ խոսքով և առանց չափազանցության` հայ ժողովուրդը գործեց այն սխալը, որ գործել են բոլոր արդեն գոյություն չունեցող ազգերն ու պետությունները և գերազանցեց նրանց նրանով, որ ազգովի արեց մի բան, որ իրենից առաջ ոչ ոք չէր արել ողջ մարդկային պատմության մեջ և որ իրենից հետո էլ ոչ ոք չի անելու:

Այս պահից սկսած Հայաստանն ու հայ ժողովրդին կարող է փրկել միայն հրաշքը:

Հենց այդ հրաշքը հրաշքով իրականություն դարձնելու համար ԱԺԲ-ն` Բևեռը, շարունակելու է պայքարել քաղաքական հարթությունում:
Մենք հասկանում ենք, որ ժողովուրդն իրեն անդունդից ցած է նետել արդեն և գտնվում է օդում: Եվ մենք փրկարար ցանց ենք պահելու՝ ինքնասպանություն գործողի կյանքը փրկելու համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր