ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Փաշինյանի կուսակցության հաղթանակը նվազագույն փոփոխություններ կառաջացնի Երևանի և Մոսկվայի հարաբերություններում»․ Կալաշնիկով
14:00, 21.06.2021 | mamul.am
4925 | 5

Խորհրդարանական արտահերթ ընտրություններում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը նվազագույն փոփոխություններ կառաջացնի Երևանի և Մոսկվայի հարաբերություններում: Այս մասին Интерфакс-ին հայտնել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը։

«Փաշինյանի կուսակցության հաղթանակը՝ Հայաստանի հետ մեր հարաբերությունների վրա կազդի նվազագույն չափով, քանի որ այդ հարաբերություններն արդեն փորձված և ամրագրված են Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման եռակողմ համաձայնագրով»,- ասել է Կալաշնիկովը:

Կալաշնիկովը կարծում է, որ «եթե խորհրդարանում մեծամասնություն կազմեր Քոչարյանի դաշինքը, դա լրացուցիչ տուրբուլենտություն կստեղծեր՝ չնայած, որ նա մեր հին, նոր գործընկերն է»:

«Դա բոլորն էլ հասկանում էին։ Այնպես որ, կարծում եմ, որ, հավանաբար, Մոսկվան կճանաչի այս ընտրությունները»,-նշել է հանձնաժողովի ղեկավարը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր