ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
ԵԱՀԿ ԽՎ-ն Հայաստանում ընտրությունները ճանաչել է մրցակցային
15:55, 21.06.2021 | mamul.am
4112 | 0

Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունները համապատասխանել են օրենսդրությանը և մրցակցային են եղել, ընտրողների իրավունքները պահպանվել են, հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար Կարի Հենրիքսենը:

Հիշեցնենք՝ ԿԸՀ-ն ամփոփել է ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687․414 ձայն կամ ձայների 53,92%-ը, «Հայաստան» դաշինքը՝ 268․300 ձայն կամ ընտրողների ձայների 21,04%-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66․647 ձայն կամ քվեների 5.23%-ը (չի հաղթահարել անցողիկ շեմը, բայց որպես ամենաշատ քվե ստացած երրորդ ուժ, մտնում է խորհրդարան):

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր