ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
ԵԽԽՎ պատվիրակությունը գնահատել է Հայաստանում կայացած ընտրությունները
20:30, 21.06.2021 | mamul.am
4691 | 0

Չնայած հասարակության բևեռացմանն ու կարճ ժամկետներին, ինչպես նաև տեխնիկական թերություններին, Հայաստանում ընտրությունները ժողովրդավարական էին, դրանք կկարողանան նպաստել փոխզիջման որոնմանը, հայտարարել է ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Ջորջ Կաթրուգալոսը:

Նա նշել է, որ որոշ թերություններ ընտրությունների ժամանակ տեխնիկական բնույթ են կրել։

«Սահմանափակ կարողություններով մարդկանց համար բավարար չափով ապահովված չէր քվեարկության հնարավորությունը»,- կարծում են ԵԽԽՎ-ում:

Մասնավորապես, տանը գտնվող հաշմանդամություն ունեցողների համար քվեարկություն չի կազմակերպվել, իսկ որոշ տեղամասերում սայլակով այցելելու հնարավորություն չի եղել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր