ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
««Եթե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները ներկայացնեն հրաժարական, կստացվի խորհրդարանական ճգնաժամ». Գ. Պետրոսյան
17:45, 21.06.2021 | mamul.am
6865 | 6

ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մասնագիտական կարծիք...
Եթե անցողիկ շեմը հաղթահարած՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների բոլոր թեկնածուները ներկայացնեն հրաժարական, ապա կստացվի խորհրդարանական ճգնաժամ և Ազգային ժողովը գումարվել չի կարող...
Երրորդ ուժի՝ խորհրդարան մտնելու իրավական նախադրյալը երկրորդ ուժի առկայությունն է:
Եթե երկրորդ և 3-րդ ուժերը լրիվ հրաժարվում են մանդատներից, ապա նրանց հաջորդող՝ 5%-ը չհաղթահարած ուժերը խորհրդարան չեն մտնում, հակառակ դեպքում խախտվում է ժողովրդավարության սկզբունքը, կորում է անցողիկ շեմ սահմանելու իմաստը...
ՀՀ Սահմանադրության 104-րդ հոդվածից ուղղակիորեն բխում է, որ չի կարող լինել խորհրդարան՝ առանց ընդդիմության...
Հարց - Իսկ կարո՞ղ է գործող՝ 7-րդ գումարման Ազգային ժողովը փոխել Սահմանադրության հիշյալ նորմը։
Պատասխան - Իրավաբանորեն՝ այո, բայց դրա համար անհրաժեշտ է 88 կողմ ձայն, ինչը ներկա պահին կառավարող խմբակցությունը չունի...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր