ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, +2 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Գեղարքունիքում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. կա 1 զոհ, 7 վիրավոր
19:40, 21.06.2021 | mamul.am
2731 | 0

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:10-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի 93 NV 093 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում՝ Սևանա լճի ափի մոտ: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Վթարի հետևանքով 8 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն:

Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Ճամբարակի բաժին, որ վիրավոր երեխաներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ՀՀ ՊՆ ծառայող է: Ոստիկանությունը պարզում է վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր