ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիա՝ Ստեփանակերտում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
20:15, 21.06.2021 | mamul.am
5088 | 3

Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իրականացվել է բողոքի ակցիա՝ պահանջով, որպեսզի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացնի հրաժարական:

«Արցախցին Նիկոլ Փաշինյանին չի կարող շնորհավորել: Մենք չենք հետապնդում որևէ քաղաքական նպատակ, որևէ քաղաքական ուժ սա չի կազմակերպել: Ժողովուրդը եկել է՝ ասելու, որ Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա և թղթիկների վրա գրված է «Հեռացի՛ր, քանի որ դուք չեք արտահայտում արցախցու տեսակետը»»,- ասել է ակցիայի մասնակից քաղաքացին:

Բողոքի ակցիային մասնակցող քաղաքացիներից մեկն էլ ելույթի ժամանակ ընդգծել է, որ ցանկանում է շարունակել ապրել և արարել Արցախում և ամենից ապահով վայրը նրա համար Արցախն է:

«Ցավոք, մեր սիրելի Արցախի տարածքները գտնվում են թուրքերի վերահսկողության տակ, քանի որ կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանը, Արցախի ոչ բարով կապիտուլյանտ Արայիկ Հարությունյանը պլանավորված ձևով 44-օրյա պատերազմի ընթացքում ամեն օր ստել և խաբել են Արցախի ժողովրդին՝ վստահեցնելով, որ ամեն ինչ լավ է»,- նշել է քաղաքացին:

Հիշեցնենք, որ ընտրությունների գիշերն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այցելել էր ՔՊ գրասենյակ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր