ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
«Եվրոպայի Խորհրդին առաջարկել եմ կասեցնել ԵԽ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները». Զոհրաբյան
20:40, 21.06.2021 | mamul.am
1473 | 0

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հենց այս պահին ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովում կրկին բարձրացրեցի հայ ռազմագերիների խնդիրը՝ կոչ անելով եվրոպական կառույցներին խիստ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի հանդեպ:
Հարցադրումս հստակ էր՝ քանի որ Ադրբեջանը չի հասկանում հայտարարությունների, հորդորների, միջազգային կառույցների ընդունած բանաձևերի լեզուն, այդ երկրի հետ պետք է խոսել հստակ պատժամիջոցներով:
Եվրոպայի Խորհրդին առաջարկել եմ կասեցնել ԵԽ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները, ինչպես նաև դիմել միջազգային պատկան կառույցներին՝ արգելանք դնելու Ալիևի, նրա ընտանիքի և Ադրբեջանի քաղաքական էլիտայի եվրոպական բանկային հաշիվների վրա:
Բնականաբար, ելույթիս արձագանքեց ադրբեջանական պատվիրակության անդամ Թուրալ Գյանջալիևը, ով ժանրի կանոններին համաձայն, հերթական անգամ ինձ մեղադրեց ահաբեկիչ և դիվերսանտ լինելու մեջ, ով կոչ է արել ռմբակոծել Մինգեչաուրի ջրամբարը:
Ադրբեջանը շարունակում է եվրոպական կառույցներն օգտագործել սուտ, ապատեղեկատվություն տարածելու համար, շարունակում է հայ ռազմագերիների վերադարձը պայմանավորել բազմաթիվ նախապայմաններով, ինչն անընդունելի է:
Միայն կոնկրետ պատժամիջոցները այդ երկրի հանդեպ կարող են փոխել իրավիճակը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր