ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Սուրեն Պապիկյանը վերջնաժամկետ ներկայացրեց
21:00, 21.06.2021 | mamul.am
10870 | 1

«Բազմաթիվ ահազանգեր ենք ստացել, որ ՏԻՄ-երում, մասնավոր սեկտորում և այլուր նախկինի ուրվականներն ու իրենց համախոհները, որտեղ ունեցել են հնարավորություն, մարդկանց պարտադրել են, վախեցրել են: Մենք բազմիցս խոսել ենք, որ հունիսի 20-ից հետո կգնանք այդ մարդկանց հետևից: Դա ամենևին նախընտրական խոստում չէր: Ես անձամբ վաղվանից ձեռնամուխ եմ լինելու իմ իրավասության տիրույթում գտնվող բոլոր քաղաքացիների իրավունքի վերականգմանը: Ու հիմա, այս ամբիոնից, պահանջում եմ բոլոր այն գործատուներին, որոնք թույլ են տվել քայլեր, որոնց համար արդեն փոշմանել են, սկսեք վերականգնել մարդկանց իրավունքները»,- Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքին ասաց ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր