ՄԱՄՈՒԼ.ամ
10
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 488.19, EUR 580.70, RUB 6.69, GBP 679.51
+26 °C, +19 °C ... +30 °C Վաղը`+33 °C
«Չփորձե՛ք արցախցիների և հայաստանցիների միջև հակադրություն մտցնել». Փաշինյան
21:55, 21.06.2021
2491 | 1

«Ծանր աղետից հետո Հայաստանի կառավարությունը տասնյակ ծրագրեր է իրականացրել: Արցախի որևէ բնակիչ չի մնացել առանց Հայաստանի կառավարության աջակցության: Մենք միասին պետք է արմատախիլ անենք մեր միջև հակադրություններ սերմանելու որևէ փորձ: Մեր կառավարությունը Սփյուռքի հետ մեկնարկել է 100 միլիարդ դրամի ներդրման ծրագիր Արցախում բնակարանաշինության նպատակով: Դա ավելին է, քան 1990-ականներից ի վեր Արցախում Հայաստան համահայկական հիմնադրամի միջոցներով արված բոլոր ներդրումները միասին վերցրած: Չեն հաջողելու այն մարդիկ, ովքեր հայաստանցի-արցախցի հակադրության վրա իրենց ձեռքերն էին տաքացրել երկար տարիներ ու գրպանները լցրել: Ուղղակի կոչ եմ անում՝ հրաժարվել այդ գործելաոճից: Խնդրում եմ, պահանջում եմ՝ չփորձել արցախցիների և հայաստանցիների միջև հակադրություն մտցնել. չի հաջողվի»,- հանրահավաքի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր