ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ռոբերտ Քոչարյանը սկսելու է հերթով գնել իշխող ուժի պատգամավորներին». Մարատ Բաղդասարյան
03:05, 22.06.2021 | mamul.am
6743 | 3

ՀՀ ԿԱ ԱԳ Կադաստրի պետական կոմիտեի բաժնի պետ Մարատ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօրվանից պետք է նախապատրաստվել հաջորդ ընտրություններին։ Այս Ազգային ժողովը երկար կյանք ունենալ չի կարող։ Մեկ նկատառում` ԱԺ ուժերի հարաբերակցությունը հաստատ փոխվելու է, որը հանգեցնելու է անկախատեսելի զարգացումների։ Ոչ ոք թող չկասկածի, որ աստղաբաշխական կարողության տեր Ռոբերտ Քոչարյանը սկսելու է հերթով գնել իշխող ուժի պատգամավորներին` նրանց տալով ազատ պատգամավորի կարգավիճակ։ Ազգային Ժողովը կայուն կլիներ, եթե «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների փոխարեն ձայներ ստանային ազգային գաղափարախոսություն կրող ուժերը։ Դրանք էլ միավորվելու փոխարեն գնացին մասնատման, ուժերի փոշիացման ճանապարհով և ոչ մի արդյունքի չհասան։ Ասում են՝ ժողովուրդը երբեք չի սխալվում։ Ժողովուրդն այս անգամ սխալվեց, այն էլ ինչպես սխալվեց»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր