ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Մի հետաքրքիր պատմություն «Գելափի» մասին». Արմեն Վարդանյան
22:35, 21.06.2021 | mamul.am
5435 | 2

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի հետաքրքիր պատմություն «Գելափի» մասին: Իսկական «Գելափ»-ի: Ժամանակին ամերիկացի լրագրող Ջորջ Գելափը մեծ համբավ ձեռք բերեց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահի ընտրություններում ճշգրիտ կերպով կանխատեսեց Ֆրանկլին Ռուզվելտի հաղթանակը, այն դեպքում երբ սոցիոլոգների մեծ մասը կանխատեսում էին նրա մրցակցի հաղթանակը: Հետագայում պարզվեց, որ նրա մրցակից սոցիոլոգները հեռախոսային հարցման միջոցով էին տվյալներ ստացել և ԱՄՆ-ում հեռախոսներ ունեին միայն հարուստները, իսկ Ռուզվելտի ընտրազանգվածը հիմնականում կազմում էին աղքատները, որոնց թիվը զգալիորեն մեծ էր հարուստներից: Սոցիոլոգիան լուրջ գիտություն է ու էսքանից հետո մեր տեղական ֆեյք «Գելափ»-ի տնօրենը կամ պիտի գնա լոլիկ աճեցնի կամ էլ Նիկոլը կարա իրան պաշտոն տա, քանի որ չհասկանալով շատ մեծ նվեր մատուցեց Նիկոլին՝ տվյալներ հրապարակելով թե իբր Հայաստան դաշինքի վարկանիշը ավել է ՔՊ վարկանիշից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր