ՄԱՄՈՒԼ.ամ
10
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 483.42, EUR 568.89, RUB 6.57, GBP 664.12
+26 °C, +19 °C ... +36 °C Վաղը`+37 °C
«Սա ոչ թե սխալ հաշվարկ էր, այլ՝ խայտառակ տգիտություն ու մեծամտություն». Վահե Տեր-Մինասյան
23:30, 21.06.2021
8479 | 2

Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞ւ հաղթեց Փաշինյանը
Կարծում եմ, այս հարցը դեռ երկար կտանջի հսկայական ֆինանսական միջոցներ, անթիվ քանակությամբ լրատվամիջոցներ և քաղաքական «հարուստ փորձ» ունեցող վարձկանների բանակ ունեցող ընդդիմությանը։ Իրականում ամեն ինչ շատ պարզ է։
Պարզ է, որ հասարակ մարդիկ վերջապես հավատացին, որ իրենք են այս երկրի, կամ գոնե իրենց ձայնի ու ընտրության տերը՝ անկախ իրենց ֆինանսական հնարավորություններից ու կատարած աշխատանքից։ Որ չեն կարող իրականությունից կտրված մի քանի հարյուր հազարանոց մեքենաներից իջնող, մի քանի հազար արժողությամբ կոստյումների մեջ տեղավորված հանցագործ անցյալ ու կասկածելի ներկա ունեցող «առաջնորդները» որոշել թե ո՞վ է մարդ, կամ ո՞վ ժեխ, ո՞վ է հայրենասեր քաղաքացի, և ո՞վ է դավաճան, զոմբի ու բիոզանգված։
Սա ոչ թե սխալ հաշվարկ էր, այլ՝ խայտառակ տգիտություն ու մեծամտություն։
Այս «գործիչները» չհասկացան, որ ձայները ոչ թե պետք է գնել կամ ահաբեկելով ստանալ, այլ պետք է մտնել հասարակ մարդու կաշվի մեջ կամ, որ ավելի լավ կլիներ՝ լինել հասարակ ու ազնիվ մարդ։
Չնայած ո՞ւմ եմ ասում։ Մեր երկրի բնակչությունն իրենց համար միշտ էլ եղել է ժեխ ու բիոզանգված...
Վայելեք...
Հ.Գ. Ես չեմ պնդում, որ սա լավագույն ընտրությունն էր։
Ես պնդում եմ, որ բոլորը պետք է հարգեն ժողովրդի ընտրությունը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր