ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
ՔՊ-ի ձայները պակասել են 197 000-ով. որտե՞ղ է պարտվել կուսակցությունը. «Ժողովուրդ»
08:50, 22.06.2021 | mamul.am
4946 | 1

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ամենաշատ՝ 67.90 տոկոս ձայն ստացել է Տավուշի մարզում, ամենաքիչ՝ 42.31 տոկոս ձայն ՔՊ-ն ստացել է Երևան քաղաքում։ Ավելին՝ Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվել է «Հայաստան» դաշինքին:

Արաբկիրում ՔՊ-ն ստացել է 15 178 ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 17 185 ձայն, Կենտրոն վարչական շրջանում ՔՊ-ն ստացել է 16 057 ձայն, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 17 297 ձայն:

Երևանի ընտրողների 42 տոկոսն է իր ձայնը տվել Նիկոլ Փաշինյանին, ընդ որում՝ ընտրատեղամասեր կան, որտեղ ՔՊ-ն պարտվել է բավական մեծ տարբերությամբ: Այդպիսի ընտրատեղամասեր կան ոչ միայն Կենտրոնում և Արաբկիրում. օրինակ՝ Ավանի 1/20 ընտրատեղամասում ՔՊ-ն ստացել է 317 ձայն, «Հայաստան» դաշինքը՝ 513 ձայն, Նոր Նորքի 2/2 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքը՝ 333 ձայն, ՔՊ-ն՝ 287 ձայն: Հավելենք, որ երեք տարում ՔՊ-ի ձայները պակասել են 197 000-ով։

Մանրամասները՝ թերթի համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր