ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Ակնկալում ենք, որ ընտրությունների արդյունքները կնպաստեն ռուս-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը»․ Զախարովա
12:15, 22.06.2021 | mamul.am
3159 | 1

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները.
«Ընտրություններին հետևել են բազմաթիվ տեղական (8749) և արտասահմանյան դիտորդներ (483), այդ թվում՝ Ռուսաստանից։ Ինչպես հայտարարել է Հայաստանում ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Իլհոմ Նեմատովը, ընտրություններն անցել են Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, և դիտորդները չեն արձանագրել որևէ կոպիտ խախտումներ, որոնք կարող էին ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա:
Ակնկալում ենք, որ ընտրական գործընթացի արդյունքներն՝ օրենսդրական ձևակերպումից հետո, կնպաստեն Հայաստանի զարգացմանը, ռուս-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը, ինչպես նաև խաղաղության, անվտանգության և կայունության ապահովմանը ողջ Անդրկովկասյան տարածաշրջանում, նախևառաջ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների լիակատար իրականացման առումով»,- նշված է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր