ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է». Գ. Սուրենյան
10:50, 23.06.2021 | mamul.am
2868 | 0

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է
«Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Այսօր և վաղը ՀՀ ամբողջ տարածքում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը դիտվել և դիտվելու է 6-7-ի (բարձր) սահմաններում:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսի 6-7 արժեքների դեպքում բաց մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում արևի տակ մնալ 18-22 րոպե, իսկ թուխ մաշկ ունեցողներին՝ 35-39 րոպե, ավելին մնալու դեպքում հնարավոր են մաշկի նկատելի կարմրություն՝ էրիթեմա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր